Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Լևոն Մնացականյան. Անհրաժեշտության դեպքում ՊԲ-ն անցնելու է հարձակման և խնդիրները լուծելու է հակառակորդի 10-15 կմ խորքում

Լևոն Մնացականյան. Անհրաժեշտության դեպքում ՊԲ-ն անցնելու է հարձակման և խնդիրները լուծելու է հակառակորդի 10-15 կմ խորքում
30.07.2017 | 14:27

Ադրբեջանական կողմը հարձակողական մարտավարության մասին ավելի շատ հայտարարությունների մակարդակով է խոսում, իսկ իրականում` պաշտպանական լուրջ աշխատանքներ են իրականացնում, «Օրակարգից դուրս» հաղորդմանն ասել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը` հղում անելով մեր հետախուզական տվյալներին:

«Մեր դիտարկման համակարգերով հնարավորություն ունենք դիտարկելու մինչև 10-15 կմ հեռավորությունների վրա և տեսնում ենք՝ ինչպիսի ահռելի աշխատանքներ են կատարում ինժեներական առումով՝ մինչև 7 կմ, 10-15 կմ խորքում: Դա նշանակում է, որ ինչքան էլ իրենք հայտարարություններ անեն, միևնույն է, գիտեն, որ գա ժամանակը իրենք պետք է նաև պաշտպանվեն»,- ասել է Լևոն Մնացականյանն` ընդգծելով. «Պաշտպանության բանակն անհրաժեշտության դեպքում անցնելու է հարձակման և իր խնդիրներն է լուծելու այդ տարածություններում»:

Դիտվել է՝ 11961

Մեկնաբանություններ